00:00:00

Գերմանաբնակ թուրքերը Մերկելին ավելի շատ են սիրում, քան՝ Էրդողանին

22:10, 06 մարտ 2018 Աշխարհ

Գերմանիայում բնակվող թուրքերը կանցլեր Անգելա Մերկելին ավելի շատ են սիրում, քան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին պարզ է դարձել Գերմանիայում սեպտեմբերին անցկացված համապետական ընտրությունների ժամանակ անցկացված սոցհարցումների արդյունքների հրապարակումից: Դուիսբուրգ-Էսսենի ու Քյոլնի համալսարանների կողմից ազգությամբ թուրք գերմանիայի քաղաքացի ընտրողների շրջանում անցկացված հարցումներից պարզ է դարձել, որ նրանց 35 տոկոսը ձայն է տվել «Սոցիալ դեմոկրատական»  ու «Ձախերի» կուսակցություններին, իսկ Թուրքիայի ԱԶԿ-ական (AKP-Արդարություն և զարգացում կուսակցություն) հետ լավ հարաբերություններ ունեցող «Գերմանացի դեմոկրատների ալյանսին» սատարել է նրանց 12 տոկոսը: Հարցման կազմակերպիչները մասնակիցներին խնդրել են Էրդողանին գնահատել նվազագույնը -5 և առավելագույնը +5 գնահատականով: Էրդողանի միջին գնահատականը կազմել է -2.5: Նույն չափորոշիչներով գնահատված Մերկելի միջին գնահատանը կազմել է +1.5: Մասնակիցների 66 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիային Եվրամիություն ընդունելուն: Նախորդ տարի Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցած միաժամանակ Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող թուրքերի միայն 21 տոկոսն է կողմ արտահայտվել Էրդողանի իշխանության վերարտադրությունը ապահովող նոր սահմանադրությանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31