00:00:00

ՆԱՏՕ-ն անփոխարինելի է․ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ

02:30, 12 հուլիս 2018

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն անփոխարինելի է։ Միաժամանակ, նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ Գերմանիան եւ մյուս դաշնակիցները պետք է հավատարիմ մնան պաշտպանության ծախսերը ավելացնելու պարտավորությանը։ «ՆԱՏՕ-ն անփոխարինելի է։ Այն այսօր, առավել, քան երբեք կարեւոր է։ Նախագահն իրավունք ունի խոսել այն մասին, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները պետք է հետեւեն իրենց պարտականություններին եւ ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացնեն պաշտպանությանը։ Գերմանիան ԵՄ-ի խոշորագույն տնտեսություններից է: Գերմանիան պետք է ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացնի պաշտպանությանը, ինչին նա համաձայնել է»,-ասել է խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր