00:00:00

Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան քվեարկությամբ կորոշի՝ Մ. Գրիգորյանին կոչումից զրկել, թե ոչ

00:27, 12 հուլիս 2018

Էջմիածնի նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Որոշման մեջ ավելի հաստատ լինելու համար նա ֆեյսբուքյան իր էջում հարցում է կազմել՝ պարզելու համար, թե ովքեր են կողմ կամ դեմ այդ գաղափարին: «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Հուլիսի 24-ին կայանալու է Էջմիածնի ավագանու հերթական նիստ: Նախատեսում եմ քննարկվող հարցերի մեջ ներառել նաև ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Կարևորելով նման նուրբ խնդրի վերաբերյալ հանրության արձագանքն ու կարծիքը նախապես գնահատելու կարևորությունը՝ ստորև քվեարկության եմ դնում հետևյալ հարցը: ԿՈՂՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԶՐԿՎԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ»,-գրել է քաղաքապետը: Ի դեպ, մինչ ժամը 19:30-ը քվեարկողների 97 տոկոսը կողմ է այդ հարցը ավագանու օրակարգում ներառելուն, դեմ է 3 տոկոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր