00:00:00

Հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ զինծառայությունից խուսափած շուրջ 100 երիտասարդ է վերադարձել

23:39, 11 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիք վերադառնալու ու հայկական բանակում պարտքը կատարելու կոչից հետո, հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով  հետախուզվող անձ: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, փոխգնդապետ  Խաչիկ Մուրադյանը և հավելեց, որ նախորդ տարվա համեմատ այն եռապատկվել է: «Այդ անձինք լսելով ՀՀ վարչապետի հորդորը, ինչպես նաև ոստիկանության կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր վերադարձել են Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Մուրադյանը: Մուրադյանը կամավոր վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տալիս, որպեսզի նախօրոք իրենց վերադարձի մասին տեղյակ պահեն իրավապահ մարմիններին: « Հնարավորության դեպքում տեղյակ պահեն իրենց բնակության վայրը սպասարկող տարածքային ոստիկանությանը կամ տվյալ երկրում հյուպատոսությանը:  Դա արվում է, որպեսզի նրանց վերադարձի մասին համապատասխան գրությունով տեղեկացվի տվյալ երկրի սահմանապահ զորքերին կամ ոստիկանության ստորաբաժանմանը»,- ասաց Մուրադյանը: Նրա խոսքով,  օդանավակայանում անձին դիմավորելու են ոստիկանության աշխատակիցները և ներկայացնելու նախաքննական մարմին, որտեղ կազմակերպվելու են խափանման միջոցի փոփոխման հարցերը, որից հետո նա պետք է ներկայանա զինվորական կոմիսարիատ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր