00:00:00

Արդարադատության նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

21:02, 11 հուլիս 2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին մշտապես օժանդակելու համար և ընդգծել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտին անգնահատելի է: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այդ համատեքստում դեսպանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումը, վերջինում քաղհասարակության ներգրավվածության բարձրացումն ու այդ աշխատանքներն իրականացնելու հարցում հայտնել ԵՄ աջակցության պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում նախարար Զեյնալյանը դեսպան Սվիտալսկիի հետ քննարկել է արդարադատության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու դրանց իրականացմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության օժանդակության հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր