00:00:00

Բոլորն անվճար «ազդարարում են». «Դանոսչիկները» և «գործ տվողները» գլուխ են բարձրացրել. «Հրապարակ»

13:53, 11 հուլիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողից ներկայացված օրինագծերից մեկի առիթով ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել։ Խոսքն «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծի մասին է, որով նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: Դեռևս մեկ տարի առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի կողմից սա բնորոշվեց «գործ տալու» ինստիտուտ։ Նախատեսվում էր մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ստեղծել այդ հարթակը, սակայն Փաշինյանի կառավարությունն առաջարկում է այն հետաձգել մինչև 2019-ի հունվար, քանի որ շարունակվում են միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքներ տարվել հարթակի առնչությամբ կատարվող գնումների գործընթացը կազմակերպելու և հարթակի ստեղծման ուղղությամբ։ Բանն այն է, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանում մեծ թափով գլուխ են բարձրացրել «դանոսչիկները» և «գործ տվողները», որոնք առանց որևէ հարթակի էլ կատարում են իրենց առաքելությունը։ ՀՀԿ-ում կատակում են, թե այս պատճառով է, հավանաբար, որ Փաշինյանի կառավարությունում չեն ցանկանում անտեղի միջոցներ վատնել մի համակարգի վրա, որն արդեն կայացել է անվճար ու առանց ավելորդ ջանքերի»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր