00:00:00

YouTube-ը 25 մլն դոլար կհատկացնի կեղծ լուրերի դեմ պայքարին

04:03, 11 հուլիս 2018

Հանրահայտ տեսահոսթինգը 25 մլն դոլար կհատկացնի փորձագետներին, որոնք կօգնեն YouTube-ին պայքարելու կեղծ լուրերի դեմ: Ինչպես հաղորդում է Tech Crunch-ը, տեղեկատվական դաշտը ոչ հավաստի լուրերից և տեսանյութերից պաշտպանելու համար YouTube-ը մտադիր է խորհրդակցել հեղինակավոր մեդիամենեջերների և լրագրողների հետ: Հատկացված գումարով ծառայությունը մտադիր է նախաձեռնող խումբ ստեղծել, որը կօգնի YouTube-ում կատարվող որոնումների ֆիլտրման հարցում: Նախաձեռնող խմբի կազմում կընդգրկվեն հայտնի մեդիաընկերություններ, ինչպիսին է Vox Media-ն, ինչպես նաև հեղինակավոր լրագրողներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր