00:00:00

Սամարայի մարզի 8 բնակավայրում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել

02:18, 11 հուլիս 2018

Ռուսաստանի Սամարայի մարզի 8 բնակավայրի 14 մասնավոր  տնտեսության տարածքում А տեսակի թռչնագրիպի օջախներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչության մամլո ծառայությանը: Գերատեսչության մամլո ծառայության տվյալներով՝ թռչնագրիպի դեպքեր են հայտնաբերվել Պենզինո և Մեծ Չերնիգովկա գյուղերում, ինչպես նաև շրջանի մի շարք այլ բնակավայրերում: «Ռոսսելխոզնադզորը» թռչնագրիպի դեպք գրանցած մասնավոր տնտեսությունների սեփականատերերի շրջանում հարցում անցկացնելիս պարզել է, որ թռչունը հանգստյան օրերին ձեռք է բերվել շուկաներում: Ներկա պահին գերատեսչության տվյալներով՝ վտանգված օջախներում սանիտարական աշխատանքներ են իրականացվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր