00:00:00

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը կկարգավոր տարկետման իրավունքով ԲՈՒՀ ընդունված, բայց 18 տարին չլրացած երիտասարդների տարկետման իրավունքի խնդիրը

22:56, 10 հուլիս 2018

Ազգային ժողովի առաջիկա արտահերթ նիստին  կքննարկվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխության հարցը: ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ «Առաջարկը եղել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով կողմից, որը մեզ համար շատ ողջունելի էր: Համաձայն դրա՝ առաջակվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածում կատարել փոփոխություն: Ըստ օրենքում կատարվելիք փոփոխության, մարզային և Երևանի հանձնաժողովները կկարողանան տարկետման եզրակացություն տալ 2018-2019թթ.  ուսումնական տարվա ընթացքում այն ուսանողներին, ովքեր ԲՈւՀ են ընդունվել տարկետման իրավունքով, բայց տարկետման հնարավորություն չկար, քանի որ  նրանց 18 տարին դեռ չէր լրացել: Այս փոփոխությամբ, եթե վաղը՝ հուլիսի 11-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդունվի նշված փոփոխությունն, ապա տարկետում ձևակերպելու հնարավորություն կստեղծվի: Այսինքն՝ մարզային և Երևանի հանձնաժողովները կներկայացնեն իրենց համապատասխան եզրակացությունները, իսկ ՀՀ ՊՆ նախարարը, որպես վարչական մարմնի  ղեկավար, կստորագրի տարկետման հնարավորության հրամանները»,- նշեց Բալայանը: Եզրափակելով խոսքը, ՊՆ փոխնախարարն ընդգծեց, որ այս փոփոխությունը անձի իրավական կարգավիճակի բարելավման միտում ունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր