00:00:00

Մարտունի քաղաքը կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոնի շենք

01:47, 08 հուլիս 2018

 Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մինչեւ 2018 թվականի ավարտը կամ 2019 թվականի սկիզբը կմենկնարկի բժշկական կենտրոնի նորակառույց շենքի շինարարությունը: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, հուլիսի 7-ին  աշխատանքային այցով  մարզում գտնվող  ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյսանի հետ քննարկվել է Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդիրը: Նախարար Արսեն Թորոսյանը  եւ մարզպետ Իշխան Սաղաթելյանը այցելել են Մարտունու բժշկական կենտրոն եւ դիտարկել այն շինհրապարակը, որտեղ առաջիկայում վեր կբարձրանա բժշկական կենտրոնի շենքը: «Մարտունու ԲԿ շենքային պայմանները բարվոք չեն: Խնդիրը նախորդ իշխանությունների ժամանակ օրակարգային հարց է եղել տարիներ շարունակ, սակայն իրավիճակը մնացել է անփոփոխ: Հիմա եկել է հարցին վերջնական լուծում տալու ժամանակը: Հիմքից կկառուցվի նոր շենք, որի շինարարությունը կմեկնարկի առաջիկա ամիսների ընթացքում, իսկ երկու-երեք տարիների ընթացքում մենք Մարտունիում կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր