00:00:00

Թբիլիսիում անցկացվելիք միջազգային գագաթնաժողովում ելույթով հանդես կգա Սոֆիա ռոբոտը

00:36, 08 հուլիս 2018 Ժամանց

Սոֆիա անունով ռոբոտը, որն աշխարհում քաղաքացիություն առաջին ստացած մարդանման ռոբոտն է, ելույթով հանդես կգա «Բաց կառավարություն» միջազգային կազմակերպության (Open Government Partnership) գագաթնաժողովում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով վրացական ԶԼՄ-ներին: Ինչպես հաղորդվում է, միջազգային գագաթնաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 70 երկրի ներկայացուցիչներ, կանցկացվի Թբիլիսիում հուլիսի 17-19-ը: Ռոբոտ Սոֆիան ելույթ կունենա հուլիսի 18-ի նիստի ժամանակ, որը նվիրված է լինելու հանրային ծառայություններին և նորարարություններին: Hanson Robotics հոնկոնգյան ընկերության կողմից մշակված Սոֆիա ռոբոտը 2017-ի հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն է ստացել: Մինչ այդ ռոբոտն արդեն հասցրել է զարմացնել իր սահուն խոսքով և հյուրընկալվել է ամերիկացի հաղորդավար Ջիմի Ֆելոնի The Tonight Show հումորային հեռուստահաղորդմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր