00:00:00

Վարչապետի հրամանով Լեւոն Խալիկյանն ազատվել է պաշտոնից

20:14, 07 հուլիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Լեւոն Խալիկյանն ազատվել է  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։  Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։ «Ղեկավարվելով Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Լևոն Խալիկյանին ազատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր