00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

19:17, 07 հուլիս 2018

2018 թվականի հունիսի 11-ին Ալմաթիում կայացած ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների նիստին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է իր գործընկերներին և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին՝ Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումների ակտիվացման, նաև նրանց տեղաշարժի և ինժեներական աշխատանքների անցկացման մասին: ՀԱՊԿ-ի քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում իրադարձությունների զարգացման տեմպերի վերաբերյալ ստացված տեղեկությանը, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման: Վերահաստատելով հարցերի խաղաղ կարգավորման համար միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցների ձեռնարկման կարևորությունը՝ ՀԱՊԿ քարտուղարությունում համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ ՀԱՊԿ անդամ երկրների 2017 թվականի հայտարարությանը համապատասխան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր