00:00:00

ԱԳ նախարար․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափը լավագույնն է

18:21, 07 հուլիս 2018

Շատ կարեւոր ու սկզբունքային է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բավականաչափ համախմբված են գործում։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Շատ էական սկզբունք է այն, որ համանախագահները գործում են բավական համախմբված ձեւով։ Սա շատ էական է, եւ մենք ողջունում ենք այդ մոտեցումը։ Մինսկի խմբի համանախագահությունը իր շատ հստակ տրամաբանությունն ունի․ երեք երկրներ են, որոնք աշխատում են միասին, որոնք ներկայացված են տարածաշրջանում, որոնք ունեն բոլոր անհրաժեշտ քաղաքական եւ դիվանագիտական գործիքները, կարողությունները եւ էքսպերտիզը՝ իրականացնելու այս գործառույթը միջնորդության։ Գործում են միասին երեքով եւ կենտրոնացած են պահում բանակցություններն այս ֆորմատի մեջ։ Եվ նաեւ ունեն բավական կարեւոր կանխարգելիչ դերակատարություն՝ հաշվի առնելով՝ ով են այդ երկրները, սրացումը էլ ավելի  բացառելու առումով։ Եվ այս ամենը մեզ առիթ է տալիս պնդելու, որ այո, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը լավագույնս է արտահայտում այն անհրաժեշտ ֆորմատը, որի մեջ հնարավոր է պահպանել դինամիկան եւ շարժվել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը։ Մենք ողջունել եւ ողջունում ենք այս ֆորմատը։ Եվ աշխատում ենք այդ ֆորմատի շրջանակներում՝ երեք համանախագահների»,- նշել է նախարարը։ Պատասխանելով այն դիտարկմանը, որ համանախագահող երկրները կարող են չիմանալ, թե ով է հրադադարի խախտման կամ սրացման նախաձեռնողը ու 2016-ի ապրիլին նույնպես հայտնի էր, թե ով է նախաձեռնողը, սակայն նրանք մեղմ ասած հավասարակշռված հայտարարություններով էին հանդես գալիս, որոնք ուղղված էին երկու կողմերին՝ նախարարը հիշեցրել է, որ միջնորդները լավ են կատարում իրենց գործառույթները։ «Իրենք բավական լավ տեղեկացված են։ Բանակցային մեթոդաբանության առումով որոշ հայտարարություններին եք անդրադառնում․ ես հասկանում եմ Դուք ինչ եք ասում։ Բայց իրենց տեղեկացված լինելու առումով վստահ եմ, որ մենք խնդիր չենք ունեցել։ Ես ինքս վստահ եմ՝ էլ ավելի առիթը կունենամ այդ վստահությունն ավելի ուժեղացնելու։ Վստահ եմ կամ հուսով եմ, որ հիասթափության տեղիք չի լինի»,- նկատել է Զոհրաբ Մնացականյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր