00:00:00

Թանկյանը ոգևորված ու տպավորված է կոռուպցիայի դեմ կառավարության պայքարից

01:38, 07 հուլիս 2018

Սերժ Թանկյանը տպավորված է վերջին գործողություններից, որոնք արվում են կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: «Շատ ոգեւորված եւ ուրախ եմ, որ նոր կառավարությունը այս թափով, եռանդով, հավասարակշռությամբ շարունակում է աշխատել: Ես այստեղ եմ իրենց կողքին կանգնելու եւ նեցուկ լինելու համար»,-Aravot.am–ի հարցին պատասխանելիս ասել է աշխարհահռչակ ռոք-երաժիշտը: Կայքի թղթակիցը հետքրքրվել է նաև Ամուլսարի վերաբերյալ վերջին օրերի զարգացումների մասին: «Բնապահպանական առումով որեւէ հանքարդյունաբերություն չի կարող դրական անդրադառնալ երկրի ջրի վրա, բնակչության համար, հանքարդյունաբերությունն իբրեւ բիզնես հին ձև է, պետք է գտնվեն ավելի խելացի եղանակներ, չկառչենք հին ձևերից: Նույնիսկ լավագույն եղանակով հանքարդյունաբերությունը կվնասի շրջակայքը: Հուսանք, որ ինչ-որ կերպ բարդ իրավաիճակից կձերբազատվենք»,- ասել է Թանկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր