00:00:00

Արմեն Սարգսյանն ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ Պեո Հոլմքվիստին եւ Սյուզան Խարդալյանին

00:34, 07 հուլիս 2018

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է շվեդ ճանաչված կինովավերագրողներ՝ ամուսիններ Պեո Հոլմքվիստին եւ Սյուզան Խարդալյանին, ինչպես նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նրանց ստեղծագործական հետաքրքրությունը հայոց պատմության ու մշակույթի նկատմամբ, որի շնորհիվ նաեւ Հայոց ցեղասպանության թեման լայն արձագանք է ստացել Շվեդիայի քաղաքական եւ հասարակական շրջանակներում: Անվանի կինովավերագրողները նախագահին նվիրել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի տեսասկավառակը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր