00:00:00

Տիգրան Ավինյանն ու Լոս-Անջելեսի քաղաքապետը հանդիպել են, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

23:39, 06 հուլիս 2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ հուլիսի 2-ին հաճելի եւ արդյունավետ հանդիպում են ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ: Քննարկել են բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգախնայողության ոլորտներում հնարավոր համագործակցության գաղափարները: «Հանդիպման վերջում ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել միասին աշխատել լավագույն փորձը փոխանակելու նպատակով Հայաստանի քաղաքացիական ծառայողներին Լոս Անջելեսի կառավարման հաստատություններում ներգրավելու ծրագիր մշակելու ուղղությամբ: Պայմանավորվեցինք նաեւ եւս մեկ անգամ հանդիպել Երեւանում»,- գրել է Ավինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր