00:00:00

Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Նազավ Շարիֆին հեռակա 10 տարվա ազատազրկման է դատապարտել

22:31, 06 հուլիս 2018

Պակիստանի դատարանը նախկին վարչապետ Նազավ Շարիֆին հեռակա 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ նրա ընտանիքի կողմից Լոնդոնում թանկարժեք բնակարան ձեռք բերելու համար: Դատավճիռը հարված է հասցրել Շարիֆի կուսակցությանը, որը մասնակցելու էր հուլիսին տեղի ունենալիք ընտրություններին, փոխանցում է AFP-ն: Նրա դուստրը՝ Մարիամը, ում համարում էին հոր քաղաքական ժառանգորդը, դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նրա ամուսինը եւ պատգամավոր Մուհամմադ Սաֆդարը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Դրանից բացի, Նազրավ Շարիֆը պետք է 10,6 մլն դոլար տուգանք վճարի, դատարանը կարգադրել է Պակիստանի կառավարության անունից առգրավել Լոնդոնում Շարիֆի ունեցվածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր