00:00:00

Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետը երեկվա աղմկոտ միջադեպից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել

21:56, 06 հուլիս 2018

Մեզ հայտնի դարձավ, որ Կապանի Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Քաղաքապետի հրաժարականի հարցը քննարկվելու է այսօր հրավիրված ավագանու արտահերթ նիստում: Հիշեցնենք, երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան կատարած այցիժամանակ ժողովուրդը քաղաքապետին թույլ չտվեց խոսել։ Իրավիճակը լարվեց, երբ, երբ 70-ամյա մի քաղաքացի հարց բարձրաձայնեց ու մեղադրանքներ հնչեցրեց նախորդ մարզպետի ու Կապանի ներկայիս քաղաքապետի հասցեին: Երբ ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը փորձեց խոսքը փոխանցել քաղաքապետին՝ խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, կապանցիները սուլոցներով ու վանկարկումներով թույլ չտվեցին նրան խոսել: «Դուք ռեժիմի ստրուկն եք, դուք ՀՀԿ-ի դրածոն եք, Հանրապետական կուսակցության մնացորդներ»,-հնչում էին քաղաքացիների շարքերից՝ Կապանի քաղաքապետի հասցեին: Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարգել միմյանց ու լսել: Ի վերջո, վարչապետը լքեց Կապանի հրապարակը: Ենթադրվում է, որ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը կապված է երեկվա միջադեպի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր