00:00:00

Արցախի նախագահն ընդունել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ, Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին

21:25, 06 հուլիս 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ, Վիեն քաղաքի նախկին քաղաքապետ Ժակ Ռեմիյեին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից մեկը՝ երախտագիտություն հայտնելով Ժակ Ռեմիյեին երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը գործուն մասնակցություն ունենալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր