Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ծխախոտի գովազդի արգելման վերաբերյալ Ֆեյսբուքի պաշտոնական էջում հիշեցնում է․
«Ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչեւ 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում արգելվում է:
Ծխախոտի գովազդում արգելվում է`
ա) ներշնչել, որ ծխախոտն ունի բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ներկայացնել ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.
դ) ներշնչել, որ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:
Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն:
Արգելվում է ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին:
Արգելվում ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:
Ինչպես նաև արգելվում է՝
ա) զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ցուցադրել ծխախոտի գովազդ.
Արգելվում է`
ա) ծխախոտի գովազդ տեղադրել լրագրերի առաջին և վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա.
Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:
Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով:
Արգելվում է ծխախոտի գովազդի հովանավորների հիշատակումը Հանրային հեռուստատեսությամբ»: