00:00:00

Հաստատվել է ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով հաշվետվությունը

20:24, 06 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 5-ին Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 56-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի՝ 2015 թվականին ՖԱԹՖ-ի 2013թ. Մեթոդաբանությամբ իրականացված 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վերհանված խնդիրների առնչությամբ երկրի կողմից իրականացված քայլերի վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը։ Առաջընթացի հաշվետվության եզրահանգմամբ, ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել ՖԱԹՖ-ի 1-ին (Ռիսկերի գնահատումը և ռիսկահենք մոտեցման կիրառությունը), 7-րդ (Զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանն առնչվող թիրախային ֆինանսական պատժամիջոցները) և 8-րդ (Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները) հանձնարարականների իրագործման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից: Մասնավորապես․ • ՖԱԹՖ 1-ին հանձնարարականի մասով․ Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է ՀՀ-ում ՓԼ/ԱՖ ազգային ռիսկերի գնահատման (ՌԱԳ) վերանայված մեթոդաբանությունը, որի հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների կողմից վերանայվել են ՌԱԳ մի շարք ոլորտներ, այդ թվում՝ ՓԼ սպառնալիքները և միտումները, լատենտային հանցավորությունը, անդրսահմանային հոսքերը, ստվերային տնտեսության և կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՓԼ/ԱՖ տեսանկյունից չարաշահման ռիսկը: • ՖԱԹՖ 7-րդ հանձնարարականի մասով․ Մշակվել և ՀՀ ազգային ժողովի կողմից ս.թ․ մարտի 1-ին ընդունվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման առնչությամբ թիրախային ֆինանսական պատժամիջոցների կիրառման պարտականությունը։ • ՖԱԹՖ 8-րդ հանձնարարականի մասով․ Իրականացվել է ոչ առևտրային կազմակերպությունների՝ ԱՖ տեսանկյունից չարաշահման ռիսկայնության ուսումնասիրություն ըստ վերջինների գործունեությունը կարգավորող օրենքների, ինչպես նաև ըստ ԱՖ տեսանկյունից ռիսկային երկրների հետ հնարավոր առնչությունների: Ընդհանուր առմամբ, Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել 2015 թվականի գնահատման հաշվետվությամբ վերհանված՝ տեխնիկական համապատասխանությանն առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ, ինչի արդյունքում որպես «մասամբ համապատասխանող» գնահատված 5 հանձնարարականից 2-ը (Հանձնարարականներ 1 և 7) վերագնահատվել են որպես «հիմնականում համապատասխանող»։ Եվս մեկ հանձնարարականի (Հանձնարարական 8) գնահատականը «հիմնականում համապատասխանող»-ից բարձրացվել է «համապատասխանող»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր