00:00:00

ԲՀԿ-ն առաջարկում է, որ զինվորների քվեարկության ժամանակ սպան ներսում չլինի, եթե անգամ «քիթը չի խոթում» քվեախցիկ

19:36, 06 հուլիս 2018

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ընտրությունների ժամանակ զինվորականների քվեարկության ընթացքում արգելել վերադաս սպայի ներկայությունը ընտրական տեղամասում: Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական 4 ուժերի մասնակցությամբ աշխատանքային խմբի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում վերադաս սպա, որ սպային կարելի է ներկա լինել, որին՝ ոչ, ինչին Բագրատյանն արձագանքեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ զինվորներին ուղեկցում էին իրենց վերադաս սպաները. «Ինչպես գիտեք, զինվորներին ուղեկցում են ընտրության դասակի հրամանատարը, ջոկի հրամանատարը, նայած՝ որտեղ ով է կատարում, ուղեցող սպան, որը պետք է ուղեկցի, պայմանական չպետք է 100 մետրից մոտ լինի»: Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ցանկացած սպա զինվորի համար վերադաս է: «Ջոկի հրամանատարը, ինչպես նաև դասակի հրմանատարը հաճախ կարող է լինել՝ նույն զինվորներից մեկն է, հիմա ինքը կարո՞ղ է լինել, ի՞նքն էլ է քվեարկող զինվոր: Սպան էլ է քվեարկում, ստացվում է՝ ինքը դուրսը սպասում է, շարքային կազմն է քվեարկում, հետո սպայական կազմն է գալիս քվեարկում ու, ջանդամ, որ շարքայինում կա վերադաս: Հիմա դա խնդի՞ր է, թե՞ ոչ: Իսկ զինվորների միջեւ ոչ պաշտոնական հեղինակությունների հարցը ո՞նց եք լուծում: Ստացվում է՝ հարցը չի լուծվում»,-ասաց նա՝ հավելելով, որ սպան ներկա լինելով տեղամասում երբեք չի տեսնում, թե ոնց է քվեարկում զինվորը. «Իսկ եթե հետևելու լինի, այլ զինվորի միջոցով կարող է հետևել, եթե այդպես է, չեք կարող վերահսկել, ու օրենքով ամրագրել: Ամեն ինչ կարելի է գրել՝ բացի բարդացնելուց գործընթացը, հարց չի լուծում»,-ասաց նա: Բագրատյանը հակադարձեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ զինվորները սպայի ուղեկցությամբ մտել են տեղամաս, սպան կանգնել է քվեախցիկի կողքը, զինվորները հերթով քվեարկել են ՀՀԿ-ի օգտին. «Դպրոցի տնօրենը, հանձնաժողովի անդամները վախենում են գնդապետից, ռիսկ չեն անում ասեն՝ դուրս արի տեղամասից»: Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ խնդիրը վերաբերում է ոչ թե սպային, այլ ցանկացած անձի: «Պետք չէ արհեստական ձևակերպում տալ և կենտրոնացնել ուժը սպայի կամ որևէ անձի վրա: Պետք է սահմանել, որ որեւէ անձ չպետք է վերահսկողության ենթարկի ընտրողի քվեարկությունը: Կապ չունի՝ ով է վստահված անձը՝ կուսակցության ներկայացուցիչ, թե ով»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը համաձայնվեց՝ պետք է ձևակերպում տրվի՝ ցանկացած ուղղորդում ընտրական տեղամասում ինչ կարող է առաջացնել: «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանն էլ հայտարարեց. «Հասկանալի է, որ սպան կարող է քիթը չի խոթում քվեախցիկ, բայց միայն այն, որ զինվորը տեսնում է, որ սպան 3 մետրից ուշադիր հետեւում է իրեն, ինքը ենթակա անձ է, կաշկանդվում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր