00:00:00

Կա որոշակի ռազմաքաղաքական լարվածություն. Փաշինյանը՝ շփման գծում եւ սահմանին իրավիճակի մասին

19:28, 06 հուլիս 2018

Կա որոշակի քաղաքական եւ ռազմաքաղաքական լարվածություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, Արենիում լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով դիրքերում լարվածության մասին հարցին։ «Կա որոշակի քաղաքական եւ ռազմաքաղաքական լարվածություն եւ սրանով ամեն ինչ ասված է։ Ես ուզում եմ, որ այս իրավիճակը ոչ գերագնահատենք, ոչ թերագնահատենք»,–հավելեց նա։ Վարչապետը հիշեցրեց, որ ՀՀ բոլոր իշխանություններն էլ արձանագրել են, որ մենք խաղաղության պայմանագիր չունենք։ «Ունենք հրադարար եւ հրադարադարի հաստատումից անմիջապես հետո անընդհատ ունենք հրադադարի խախտման դեպքեր։ Սա է իրավիճակը, որին պետք է վերաբերենք ըստ այդմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր