00:00:00

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՆԱՏՕ–ում սպասվող հանդիպմանը Հայաստանի օրակարգին

19:18, 06 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հաջորդ շաբաթ ՆԱՏՕ–ի շրջանակներում կայանալիք հանդիպման ժամանակ Երեւանի օրակարգին։ «ՆԱՏՕ–ի շրջանակներում հանդիպումը նվիրված է լինելու խաղաղապահ առաքելություններին, իսկ ԵՄ շրջանակներում օրակարգը երկկողմ հարաբերությունների խնդիրն է, կնքած պայմանագրերի իրագործումն ու հետագա համագործակցությունը»,-այսօր՝ հուլիսի 6-ին, Արենիում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Փաշինյանը: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի գագաթաժողովներին զուգահեռ անցկացվում է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների ղեկավարների հանդիպումը, որին այս տարի Հայաստանից կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր