00:00:00

Նախորդ ընտրություններին օգնելով ընտրել է 79 500 մարդ. դա պետք է լինի միայն տեղեկանքով. ԲՀԿ-ի առաջարկը

19:09, 06 հուլիս 2018

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ընտրությունների ժամանակ զորամասերում բոլոր քաղաքական ուժերի համար քարոզչության հավասար պայմաններ ապահովել, նաեւ Հանրային հեռուստատեսությունում բանավեճեր կազմակերպել, արգելել համատիրություններին՝ իրենց տարածքները շտաբի վերածելու: Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական 4 ուժերի մասնակցությամբ աշխատանքային խմբի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա նկատեց, որ նախկինում համատիրությունները, որոնք որպես կանոն ՀՀԿ-ի ենթակայության ներքո էին, իրենց տարածքը վերածում էին շտաբի եւ կազմակերպում ՀՀԿ-ի քարոզչությունը: Բագրատյանը նշեց, որ իրենք առաջարկում են նաեւ, որ եթե քվեաթերթիկի վրա նշում լինի, կամ ծրարում այլ առարկա լինի քվեաթերթիկից բացի, քվեարկությունը պետք է անվավեր ճանաչել: Առաջարկներից էր նաեւ արգելել նույն անձի կողմից մեկից ավելի ընտրողներին օգնելը եւ օգնել միայն տեղեկանքի դեպքում: «Այս օգնելու ինստիտուտի վերաբերյալ բոլորս գիտենք. նախորդ ընտրություններին օգնելով ընտրել է 79 500 մարդ, այնինչ օգնելու իրական իրավական քաղաքացիների թիվը, որոնք ունեն բժշկի տեղեկանք, մի քանի անգամ պակաս է»,-ասաց Բագրատյանը: «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ ըստ Աշխատանքի եւ սոցիալական ծառայության վարչության բաժնից ստացած տվյալների՝ նման անձանց թիվը շուրջ 15 հազար է: Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ մարդիկ որպեսզի ցույց տան, որ ընտրում են հենց այդ մարդուն, հայտարարում էին, որ տեսողական խնդիր ունեն ու վերահսկողության ներքո էին քվեարկում: նա առաջարկեց ամրագրել, որ տեսողական խնդիր ունենալու վերաբերյալ տեղեկանք ներկայացնի մարդը, որպեսզի թույլ տան օգնողի հետ մտնել քվեախուց: ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի խոսքով՝ գյուղերում բազմաթիվ մարդիկ կան, որ ունենալով տեսողական խնդիրներ, բժիշկներին չեն այցելում, ակնոց չեն կրում, հետեւաբար տեղեկանք չեն կարող ստանալ: Նա նշեց, որ գործող օրենսգրքում ամրագրված է, որ մեկ անձը կարող է միայն մեկ անգամ օգնել որեւէ ընտրողի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր