00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են շուտով հանդիպել. Իգոր Պոպով

18:26, 06 հուլիս 2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ պատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն ԱՊԱ գործակալության թղթակցի հետ զրույցում։ Ռուս համանախագահ Պոպովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հաշվի առնելով հարցի նրբությունը, նպատակահարմար չի համարում հրապարակային խոսել բանակցությունների ներկայիս փուլի մասին: «Եռյակի» համապատասխան հայտարարությունը կարվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսվող հանդիպման արդյունքներով: Մենք հույս ունենք, որ դրա անցկացման ժամկետները կարող են հրապարակվել առաջիկայում»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր