00:00:00

Քվեախցում գրիչի կարիք չի լինելու. ընտրողը կարող անգամ հայերեն չիմանալ. Քննարկում

18:22, 06 հուլիս 2018

Համամասնական փակ ցուցակներով ընտրության դեպքում գրիչով նշում անելու անհրաժեշտություն չի լինելու, ընտրողը պարզապես իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը դնելու է ծրարի մեջ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նիստում նշեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով, այդ դեպքում հայերենի իմացությունը եւս պարտադիր չէ, ընտրողը կարող է միայն իմանալ իր նախընտրած կուսակցության համարը: Իոաննիսյանի խոսքով, կարեւոր է նաեւ սահմանափակ հնարավորություններ ունեցողների քվեարկությունը կազմակերպելը, սակայն տեղամասերի մատչելիության հարցը բաց է մնում: «Այս առումով միշտ խնդիրներ են լինում: Մի կողմից,  անկախ խնդիրներից, պետք է ապահովել մարդու ընտրելու իրավունքի իրացումը եւ մյուս կողմից՝ ունենք դրա չարաշահման խնդիր: Նախորդ ընտրությունների ժամանակ 70 հազար 500 մարդ օգնողի միջոցով է ընտրություն կատարել, եւ ես կարծում եմ, որ նրանց մի մասը կարող էր ինքնուրույն ընտրել: Այսինքն՝ զանգվածային վերահսկող քվեարկության հետ ենք գործ ունեցել, ինչը հանցագործություն է»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր