00:00:00

Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները ներխուժել են Մայր Աթոռի դիվանատան շենք

17:33, 06 հուլիս 2018

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ցուցարարները մտել են Մայր Աթոռի դիվանատուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը: «Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որեւէ կերպ տրամադիր չեն՝ ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի եւ դատապարտելի վարվելակերպը»,-գրել է նա։ Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները, արդեն մեկ ամիս է, պահանջում են կաթողիկոսի հրաժարականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր