00:00:00

«Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ 26 օրում 14 մլն դրամ է կորցրել

17:08, 06 հուլիս 2018

Ցուցարարների կողմից ճանապարհները փակելու հետեւանքով «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն 26 օր է չի աշխատում, ինչի հետեւանով 14 մլն դոլարի կորուստ է ունեցել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Lydian International-ի տնօրեն Ժոաո Կարելոն (João Carrêlo)։ «Մենք օրական 500 000 դոլար ենք կորցնում, որովհետեւ ցուցարները փակել են ճանապարհը եւ այսպես արդեն 26 օր է»,–ասաց Ժոաո Կարելոն։ Նա չբացառեց, որ «Լիդիանը» կդիմի դատարան վնասի փոխհատուցման պահանջով։ Նշենք, որ լուրեր կան, որ Ամուլսարի շուրջ այս իրավիճակը ստեղծվել է, որ հետագայում Հայաստանին ներքաշեն դատական գործընթացներում։ Այս մտահոգության մասին հանդիպման ժամանակ խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժոաո Կարելոն հայտարարեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, կարող են ստուգել իր կենսագրության մեջ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր