00:00:00

Արա Վարդանյանը վերադարձել է աշխատանքի, «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ստանալ

16:52, 06 հուլիս 2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գնացել է աշխատանքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը: «Հիմնադրամն աշխատում է այնպես, ինչպես նախկինում էր, ոչինչ չի փոխվել հիմնադրամի աշխատանքներում: Անխափան գործում են մեր բոլոր ծրագրերը: Առաջիկայում հուլիսի 16-ին Արցախի համայնքներից մեկում ունենք համայնքային կենտրոնի բացում, նախատեսվում է կրկին Արցախում բազմազավակ ընտանիքներին տներ հանձնել: Այսինքն՝ բնականոն ընթացքով ծրագրերը շարունակվում են»,-ասաց Անուշ Մարիտիրոսյանը: Այն հարցին, թե այս օրերին նվիրատուներից զանգեր եղե՞լ են, Անուշ Մարտիրոսյանը պատասխանեց, որ, բնականաբար, եղել են, անհանգստացել են, ցանկանում էին մանրամասն տեղեկություններ իմանալ: «Մեր կողմից բոլորին պատշաճ կարգով տեղեկություններ են տրամադրվել: Ասեմ ավելին, այս ընթացքում նվիրատվությունները շարունակվել են»,-ասաց Անուշ Մարտիրոսյանը: ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել, դատարանը սահմանել է գրավ 1 մլն դրամի չափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր