00:00:00

Ա. Միրզոյանը կոչ է անում իրավունքների խախտման դեպքում անհրաժեշտ փատաթղթերով դիմել վարչապետի աշխատակազմ

16:41, 06 հուլիս 2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ է անում իրավունքները խախտված անձանց դիմել վարչապետի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում:
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Սիրելիներս, եթե դուք կարծում եք, որ որևէ հարցում դարձել եք անարդարության զոհ, խախտվել են ձեր իրավունքները և/կամ կա որևէ խնդիր, որը պետք է բարձրաձայնել, շատ եմ խնդրում ֆեյսբուքով մի երկու տողով հաղորդագրություն գրելուց բացի ձեր դիմում-բողոքները ներկայացնել վարչապետի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ հարցի օպերատիվ և արդյունավետ բարձրացման, պատշաճ կարգով հետագա ընթացքի ապահովման և հնարավոր լուծման նպատակով։ Վստահ եղեք, որ ձեր բարձրացրած բոլոր խնդիրները լրջորեն ուսումնասիրվում են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր