00:00:00

Արցախում փոքր տնտեսավարողների համար հարկային բեռը կնվազի 50-70%-ով. Գրիգորի Մարտիրոսյան

16:32, 06 հուլիս 2018

10մ² առևտրական տարածքը չգերազանցող և վարձու աշխատող չունեցող առևտրական օբյեկտներում գործունեություն իրականացնող փոքր սուբյեկտների հարկային բեռը Ստեփանակերտ քաղաքում կնվազի 50%-ով, շրջաններում՝ 70%-ով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: «Հարգելի՛ քաղաքացիներ, որպես պետական նախարար պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իմ ուշադրության կենտրոնում է փոքր ձեռնարկատերերի և ինքնազբաղված (self-employed) անձանց տնտեսվարական հիմնախնդիրները։ Գաղտնիք չէ, որ այս խմբի ձեռնարկատերերը ինչպես բոլոր զարգացող երկրներում, այնպես էլ Արցախում բիզնեսի տեսանկյունից ամենախոցելի խումբն են։ Հաշվի առնելով այս խմբի քաղաքացիների՝ սեփական ապրուստը հոգալու և բարեկեցությունն ապահովելու հայտնի դժվարությունները՝ նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ, որոնք հարկային էական իջեցում ու վարչարարական թեթևացում են բերելու փոքր (գերփոքր) ձեռնարկատիրությանը՝ խորհրդանշական, եթե չասենք՝ զրոյական աստիճանի հասցնելով հարկային պարտավորությունները։ Մասնավորապես՝ • 10մ² առևտրական տարածքը չգերազանցող և վարձու աշխատող չունեցող առևտրական օբյեկտներում գործունեություն իրականացնող փոքր սուբյեկտներին (թվով շուրջ 300) հնարավորություն կընձեռվի աշխատել արտոնագրային վճարների համակարգով։ Վերջիններիս հարկային բեռը Ստեփանակերտ քաղաքում կնվազի 50%, շրջաններում՝ 70%։ • Նշված սուբյեկտները կազատվեն գրանցման գրքերի վարման, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հարկային մարմիններ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման պարտավորությունից։ Վերոնշյալ հարկ վճարողների բեռը կնվազի տարեկան 17 մլն դրամով։ • Արտոնագրային վճարներով հարկվող շեմը տարեկան 7 միլիոն 200 հազար դրամից կբարձրացվի 12 միլիոն դրամի, ինչի շնորհիվ կընդլայնվի այս հարկատեսակով հարկման շրջանակները` ներառելով ավելի մեծ թվով փոքր սուբյեկտների»,-գրել է Արցախի պետնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր