00:00:00

Ճի՞շտ է, որ պետությանը փորձում եք ներքաշել դատական գործընթացներում. Փաշինյանը՝ «Լիդիանին»

16:10, 06 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում, Ամուլսարի հարցի վերաբերյալ հրավիրված քննարկման ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայաուցիչներից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ պետությանը փորձում են ներքաշել դատական գործընթացների մեջ։ «Տեսակետ կա, որ այդ նպատակով է նշանակվել նոր նախագահը»,- ասաց վարչապետը։ Վարչապետի հարցից հետո հանքի շահագործման դեմ բողոքողները սկսեցին ծափահարել։ Ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը վստահեցրեց, որ նման բան չկա։ «Լիդիան ինթերնեյշնլի» նախագահ եւ գործադիր տնօրենը նույնպես հայտարարեց որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Նշենք, որ արդեն 13-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները: Մասնավորապես, մեծ է թթվային դրենաժի հնարավորությունը եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու: Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տեւելու, փորձագետները պնդում են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրման կայան կառուցի, որը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչեւ փակումը, այլեւ շահագործումից հետո եւս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր