00:00:00

Փաշինյանն առաջարկեց Ամուլսարի հանքի հարցով փորձաքննություն նշանակել. կողմերը չեն համաձայնում

15:57, 06 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, Ջերմուկում «Լիդիան Արմենիա» ընկերության եւ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին առաջարկեց Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր բացասական ազդեցությունը պարզելու համար փորձաքննություն նշանակել։ «Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ջրի որակի վրա հնարավոր նեգատիվ ազդեցությունը պարզելու համար պետք է փորձաքննություն նշանակվի։ «Լիդիանն» առանձին է արել, փորձագիտական այլ կենտրոններ էլ են դա արել, բայց պետությունը փորձաքննություն չի արել։ Այժմ դուք պատրա՞ստ եք ժամանակ տալ պետությանը», - ասաց վարչապետը։
Ցուցարարները նշեցին, որ համաձայն են, եթե ժամանակավորապես դադարեցվեն աշխատանքները հանքի տարածքում։ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ համաձայն չեն, քանի որ դա վնասում է իրենց ընկերությանը։
Հարցի վերաբերյալ քննարկումը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր