00:00:00

Փաշինյանի կառավարության միլիոնատեր մարզպետները

15:53, 06 հուլիս 2018

Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներում ներկայացրել էր նորանշանակ մարզպետներից մի քանիսի գույքի եւ եկամուտի մասին տվյալներ, որոնք մարզային իշխանությունների ղեկավարները ներկայացրել էին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանը բավականին մեծ կարողության տեր է: Սիմոնյանը ունի մեկ բնակարան բազմահարկ բնակելի շենքում, մեկ առանձնատուն`հողամասի վրա կառուցված, իր հարակից շինություններով: Արագածոտնի մարզպետն ունի նաեւ հինգ հողամաս, որոնք գտնվում են տարբեր հասցեներում: Աշոտ Սիմոնյանը, ըստ հայտարարագրի, ունի 10 մլն հազար ՀՀ դրամ, 12 հազար ԱՄՆ դոլար եւ 8 հազար եվրո: Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է ութ անշարժ գույք: Մասնավորապես Սաղաթելյանն ունի ութ հողամաս: Շարժական գույք Վայոց Ձորի մարզպետը չի հայտարարագրել:Մարզպետի դրամական միջոցները հայտարարագրման պահին կազմել են  1,346,430.00 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ  Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետն էր, ՀՀԿ-ական։  Իշխանափոխությունից հետո Սաղաթելյանը ՀՀԿ-ից դուրս եկավ: Չնայած այն հանգամանքին, որ մարզպետը աղքատիկ հայտարարագիր է ներկայացրել, մամուլում նրա անվան հետ կապվող բիզնեսներ կան: Ի տարբերություն իր մարզպետ գործընկերների, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը բավականին հարուստ է: Նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է երկու բնակարան եւ մեկ արտադրական նշանակության շինություն:  Մարզպետը նաեւ շարժական մեկ գույք է հայտարարագրել: Մասնավորապես NISSAN TEANA 250XV V6: Բացի այս Գագիկ Միրիջանյանը նաեւ դրամական միջոցներ ունի:  Նա ունի 4,780,000.00 ՀՀ դրամ, 3,100.00 Եվրո եւ 5,220.00 ԱՄՆ դոլար: Մարզպետի եկամուտները ավելացել են նաեւ տված փոխառություններից:  Ընդհանուր առմամբ Արմավիրի մարզպետի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմում են 63,389,469.00 ՀՀ դրամ: Շարունակելի: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր