00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաեւին ծննդյան օրվա առթիվ

15:29, 06 հուլիս 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու եւ միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության եւ հարգանքի եք արժանացել: Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ղազախստանի՝ փոխադարձ աջակցության եւ շահերի հարգանքի վրա հիմնված կառուցողական գործակցությունը թույլ կտա էապես հարստացնել հայ-ղազախական միջպետական համագործակցության օրակարգը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր