00:00:00

Վարչապետի աշխատակազմն անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործման. աշխատակազմի ղեկավար

15:24, 06 հուլիս 2018

Վարչապետի աշխատակազմն օգտագործելու է հայկական արտադրության գրիչներ, որոնք «էկո» վերամշակված թղթից են պատրաստված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Վարչապետի աշխատակազմն անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը, որոնք նույնպես արտադրվում են Հայաստանում», գրել է Աղաջանյանը՝ օգտագործելով «խթանենք հայկական արտադրանքը» հեշթեգը: Նա նաեւ գրառման հետ լուսանկար է հրապարակել: Ավելի վաղ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ նախարարների առջեւ արդեն դրված են հայկական արտադրության համակարգիչներ, նույնը լինելու է նաեւ Ազգային ժողովում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր