00:00:00

Սերժ Սարգսյանին արգելվել է լքել Հայաստանը

14:48, 06 հուլիս 2018

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ տարածեց հաղորդագրություն՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում տեղի ունեցած հատուկ գործողությունների վերաբերյալ: Մինչ այդ տեղեկություններ հրապարակվեցին, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ և հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը, ինչը եւ տեղի է ունեցել: Ուշագրավ է, որ Սաշիկ Սարգսյանի որդիներից Նարեկ Սարգսյանը ավելի վաղ հասցրել է լքել Հայաստանը: Սա այն պարագայում, երբ հստակ հրահանգ կա մի շարք անձանց ելքը երկրից արգելել: Մասնավորապես Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունը խիստ հրահանգ է իջեցրել կանխել նախկին ու ներկա բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հնարավոր «արտագաղթը» Հայաստանից: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյան եւ այլն: Մեր աղբյուրների փոխանցմամբ Հայաստանից հեռանալ արգելվել է նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր