00:00:00

Թբիլիսիում կրակել են Վրաստանի նախագահի փեսայի վրա, վերջինս հիվանդանոցում է

14:45, 06 հուլիս 2018

Թբիլիսիում այս գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի դեմ, ինչի հետևանքով նրան հոսպիտալացրել են՝ հրազենային վնասվածքներով: RIA-ի փոխանցմամբ, Վրաստանի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ հրազենային կրակոցների գործով հետաքննություն է սկսվել, իսկ Գոգոչուրիին վիրահատում են: Գոգոչուրին նախկինում մի քանի անգամ արդեն հայտնվել է րատվամիջոցների ու իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Ի դեպ, նա Վրաստանի առաջին տիկնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր քաղաքացիական ամուսինն է: Վրաստանի նախագահի փեսան ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2017թվականի սկզբին էլ, երբ նա ու իր ընկերը հրազենային վիրավորում էին ստացել Թբիլիսիի կենտրոնում: Գոգոչուրիի բնակարանը մի քանի անգամ խուզարկել են՝ զենքի ապօրինի ձեռքբերման, պահման ու կրման գործի շրջանակներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր