00:00:00

Փաշինյանը եկել է Ամուլսարի խնդրին ծանոթանալու. Գնդեւազում նրան սպասում են «Լիդիանի» աշխատակիցները (ուղիղ)

13:56, 06 հուլիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 6-ին, աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորում։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Փաշինյանն այժմ Ջերմուկում է՝ տեղում ծանոթանալու Ամուլսարի խնդրին։ Նա կհանդիպի նաեւ հանքի շահագործման դեմ պայքարող ցուցարարների հետ։ Մեր թղթակից հաղորդմամբ, Գնդեւազ համայնքի մոտ Նիկոլ Փաշինյանին են սպասում «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները: Նշենք, որ արդեն 13-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները: Քաղաքացիների խոսքով՝ հանքի շահագործումը վտանգավոր է հասարակության եւ շրջակա միջավայրի համար: Վտանգի եւ ռիսկերի մասին նաեւ Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն են խոսել: Նրանք հայտարարել են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրող կայան կառուցի, հակառակ պարագայում թթվային դրենաժի հնարավորություն կա, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։ Հունիսի 1-ին բնապահպանները Երեւանից ավտոերթով հասել են Ջերմուկ նեւ իրենց աջակցությունը հայտնել հանքի բացման դեմ պայքարողներին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվել՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր