00:00:00

Ազատանում լարված դրություն է, փակված են գյուղ մտնող եւ դուրս եկող ճանապարհները

01:57, 06 հուլիս 2018

Ազատանցիները մեկ մարդու նման փակել են գյուղ մտնող եւ դուրս եկող ճանապարհը: Արդեն երրրոդ օրն է ոռոգման ջուր են պահանջում, քանի որ հողը չորացել, բերքը ոչնչանում է: Ամռան տապին, երբ օդի ջերմաստիճանը բարձր է եւ տեղումներ չկան, ոչ մի կաթիլ ջուր Ազատանը չի ստանում: Ոռոգման ջուրն, ըստ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության, գյուղ չի հասնում, քանի որ համակարգը գրեթե շարքից դուրս է եկած: Տաշտակները, որոնցով ջուրն Ազատան է հասնելու, փոքր թողունակություն ունեն , ծավալը փոքր է: Ոռոգման ջուրը մինչեւ Ազատան հասնելն անցնում է մի քանի գյուղերով, որոնք եւս սնվում են Կառնուտի ջրամբարից: Ազատանցիները պնդում են, որ իրենց բաժին ջուրը տեղ չի հասնում, քանի որ վերեւի գյուղերի ֆերմերներն են այն օգտագործում: Ոստիկաններն ազատանցիներին հորդորեցին բացել են բացել ճանապարհը, տարածքում գտնվող ՇՄ ոստիկանապետն էլ խոստացավ  խնդիրը վաղը քննարկել, արագ լուծում գտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր