00:00:00

Կապանում Փաշինյանն իր բարձրախոսը տվեց բողոքող քաղաքացուն

01:13, 06 հուլիս 2018

Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիների հանդիպումն անցնում է բավական լարված մթնոլորտում։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կապանցիներն առանց միմյանց հերթ տալու փորձում են հարց ուղղել վարչապետին: Քիչ առաջ մի քաղաքացի էլ տեղից գոռաց, թե՝ «Հայաստանում իրավական համակարգ չկա, մաֆիա է»։ Նիկոլ Փաշինյանը բարկացած հարցրեց. «Այդ ի՞նձ եք ասում։ Պետք է չէ՞ հարգել միմյանց»։ Այնուհետեւ վարչապետը բարկացած իջավ բեմից ու իր բարձրախոսը տրամադրեց քաղաքացուն՝ հորդորելով խոսել բեմից: Տարեց տղամարդը մոտեցավ ամբիոնին, սակայն հրաժարվեց խոսել։ Կապանցիների հետ հանդիպումը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր