00:00:00

Կառավարությունից գումար կհատկացնեն ՌԴ-ում դիտորդներ ուղարկելու համար

19:09, 06 մարտ 2018

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի մարտի 13-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի: 2. Դիտորդական առաքելության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի: 3. Դիտորդական առաքելությամբ ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր