00:00:00

Չարենցավանում խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվեց պետությանը

16:11, 30 դեկտեմբեր 2024 Հասարակություն

2024 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի  Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ 86 միլիոն 625 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 30,000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

 Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել նշված հողամասի օտարման աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր