Վարչապետ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ․
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին։
Խաղաղության, մարդասիրական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խթանման նրա ժառանգությունը անջնջելի հետք է թողել և շարունակում է ոգեշնչել սերունդներին»,-գրել է նա։