00:00:00

«Նախաձեռնող պիտի լինեք». Նիկոլ Փաշինյանի հորդորը քաջարանցիներին

23:18, 05 հուլիս 2018

Քաջարանցիները վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում են լուծել ամառային ճամբարների հարցը: Այսօր՝ հուլիսի 5-ին Քաջարանում կայացած հանդիպմանը հնչած դիտարկմանը, թե աշակերտներն ամառային արձակուրդներին ոչ մի զբաղմունք չունեն, Փաշինյանը պատասխանեց. «Նախաձեռնող պիտի լինեք, կարելի է թեկուզ բնապահպանական ճամբարներ անցկացնել՝ երեխաների հանգիստը բնության գրկում կազմակերպելով»։ Վարչապետը, սակայն, հավելեց, որ իրենք եւս զբաղվում են այդ հարցով. «Պետք է հիշել, որ նախկինում միջին վիճակագրական հայաստանցին ասում էր՝ ինձնից ի՞նչ է կախված, ո՞վ է իմ ձայնը հաշվի առնում, սակայն երկրում փոփոխություն տեղի ունեցավ, եւ մարդիկ հասկացան, որ իրենց ձայնը վճռորոշ է, ամեն ինչ կախված է հենց իրենցից, հետեւաբար՝ իմ հորդորն է լինել նախաձեռնող։ Բայց սա չի նշանակում, որ մենք ամառային ճամբարների հարցով չենք զբաղվելու, մենք այս հարցը կքննարկենք»։ Քաջարանցիները վարչապետից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ է լինում իրենց ուղարկած բողոք-նամակների հետ: Փաշինյանը պատասխանեց, որ կառավարության համապատասխան բաժնի աշխատակիցների թիվը կրկնապատկվել է, եւ բոլոր նամակներն ուսումնասիրվում են. «Մենք այժմ ստանում ենք այնքան նամակ, որքան նախկինում՝ մեկ ամսվա ընթացքում։ Իմ հորդորն է՝ նամակները հանձնեք կառավարություն հանդիպումների ժամանակ՝ ինձ առձեռն տալու փոխարեն, որովհետեւ այդպես ավելի արդյունավետ է»։ Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3-րդ կանգառն է Քաջարանում: Այսօր Փաշինյանն արդեն եղել է Սիսիանում, Գորիսում, Մեղրիում եւ Ագարակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր