00:00:00

Ամեն ինչ արել եմ, որ ընտրախախտումները բացահայտվեն. Դավիթ Հարությունյան

22:36, 05 հուլիս 2018

Եթե եղել են ընտրախախտումներ, իհարկե, դրանք պետք է քննվեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին ՀՀ ԱԺ-ում կայացած լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով 2008 թվականի նախագահական ընտրություններում ընտրակեղծիքների մասին հարցին։ «Միշտ ամեն ինչ արել եմ, որ ընտրախախտումները նաեւ բացահայտվեն։ Մի շարք լրացուցիչ մեխանիզմներ են ներդրվել, որ ընտրախախտումները բացառվեն, կանխվեն կամ բացահայտվեն»,- ասաց Հարությունյանը։ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել ՀԱԿ-ի հայտարարությանն այն մասին, որ եթե չլինեին այդ ընտրակեղծիքները, ՀՀԿ-ն 1 տոկոս էլ չէր հավաքի, նշելով, որ «դա քաղաքական հայտարարություն է»։ Զորամասերում ընտրակեղծիքներից խուսափելու եւ քվեարկության պատշաճ մակարդակ ապահովելու համար Դավիթ Հարությունյանը նշեց, որ հարցի լուծումը պարզ է՝ զինվորականները քվեարկելու համար պետք է տեղափոխվեն սովորական, քաղաքացիական տեղամասեր։ Նա համոզմունք հայտնեց, որ նախորդ ընտրություններում կիրառված տեսանկարահանման մեխանիզմն այս ընտրություններում եւս պետք է կիրառվի։ «Նախորդ ընտրություններում երաշխավորելու եւ ապացուցելու համար, որ չկա բաց քվեարկություն, տեղադրվեց տեսախցիկ յուրաքանչյուր ընտրական տեղամասում, որի տեսադաշտում էր գտնվում քվեատուփը, գրանցման փուլը եւ այլն: Ես կարծում եմ, որ այս ընտրությունների ժամանակ պետք է իրականացնենք նույն մեխանիզմը»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր