00:00:00

Հավաքագրված գումարներից 10 միլիարդ դրամ կհատկացվի համայնքներին. վարչապետը հասել է Քաջարան

22:27, 05 հուլիս 2018

Վարչապետ Փաշինյանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտի այցելությունից հետո գնացել է Քաջարան: Բնակիչերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հանդես եկավ ողջույնի խոսքով. «Իմ այստեղ գտնվելու նպատակը ձեզ տեսնելն է, ձեր աչքերի մեջ նայելն է, ձեր տրամադրությունը զգալն է, եւ համոզվելն է, որ դուք գիտեք, որ այն փոփոխությունները, որոնք ՀՀ-ում տեղի են ունեցել, այն հաղթանակը, որ ՀՀ-ում տեղի է ունեցել, դա ձեզանից յուրաքանչյուրի կերտած հաղթանակն է: Ողջունում եմ ձեզ: Ուզում եմ ասել, որ մեր հաղթանակը առանց ձեր՝ թեկուզ բարոյական աջակցությամբ տեղի չէր ունենա: Ես եկել եմ ձեզ ասելու, որ այսօր, այս օրով, 2018 թվականի հուլիսի հինգին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եւ 2020 թվականի, 2030 թվականի, 2100 թվականին, եւ ընդհանրապես բոլոր օրերին Հայաստանի իշխանությունը պատկանելու է ժողովրդին եւ որեւէ մեկը չի կարող համարձակվել որեւէ ոտնձգություն անել ժողովրդի իշխանության վրա: Դուխո՛վ, ժողովուրդ ջան, դուխո՛վ»,-ասաց վարչապետը: Փաշինյանն ասաց, որ այս այցն ունի գործնական նպատակ. «Գործնական նպատակն այն է, որ մենք տեղում ծանոթանանք իրավիճակին, տեսնենք այն խնդիրները, որ պետք է առաջնահերթ լուծենք: Մենք էսօր արդեն շատ կոնկրետ որոշումների ենք հանգել, որոնցից ամենակարեւորը հետեւյալն է՝ մենք Սյունիքի մարզ կատարած այցի առաջին ժամերի ընթացքում մեր գործընկերների, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ վերջին շրջանում կառավարության ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքված գումարներից 10 միլիարդ դրամ կհատկացվի ՀՀ համայնքներին՝ կառավարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Ուրեմն, կոչ եմ անում՝ մենք միասին պետք է լծվենք մեր հայրենիքի վերաշինման գործին»,-իր ելույթում ասաց վարչապետն ու անցավ քաղաքացիների հարցերին պատասխանելուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր