00:00:00

Թովմասյանը՝ հրաժարականի մասին

22:16, 05 հուլիս 2018

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն առաջիկայում չի պատրաստվում հրաժարական տալ: Այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում Թովմասյանը վստահեցրեց. օրակարգում նման հարց չկա: «Եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաև դատական իշխանությունը, ապա սահմանադրության մեջ ինչ-որ բան այնպես չի գրված»,-ասաց նա: Թովմասյանի խոսքով՝ դատարաններում դատավորներ կան, ովքեր նշանակված են ՀՀ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների կողմից, և պաշտոնավարում են, սակայն  երբեք ոչ մեկի մոտ հարց չի առաջացել, որ այդ դատավորները պիտի փոխվեն: «Դատական իշխանության առանձնահատկությունը հենց դրանում է կայանում, որ ինքը քաղաքական պրոցեսներից դուրս է և ինքը քաղաքական իշխանության փոփոխության հետ չի փոխվում: Եթե պիտի փոխվի, ապա ինքը անկախ չի, եթե ամեն անգամ տվյալ պահի քաղաքական իշխանությունը պիտի որոշի, ապա դատական իշխանությունը անկախ չի:Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են հստակ հիմքեր»,-ընդգծեց Հրայր Թովմասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր